Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սննդակարգ ատամների համար

Սննդակարգ ատամների համար

Սննդակարգ ատամների համարՄեր ատամներն ամեն օր կատարում են մեծ ծավալի աշխատանք՝ կծելով, կրծելով  և մանրացնելով սննունդը: Սակայն մեր կողմից օգտագործվող ոչ բոլոր մթերքներն են ատամների համար օգտակար:

Թշնամիներ...
Վաղուց հայտնի է, որ ատամների ամենամեծ թշնամին շաքարն է, որը շատ սիրում են կարիեսագեն մանրէները: Այդ մանրէները շաքարը վեր են ածում թթուների, որոնք քայքայում են ատամների ամրության համար պատասխանատու հանքային նյութերը: Սակայն կարիեսի զարգացումը կախված է ոչ թե քաղցրի քանակից, այլ այն օգտագործելու հաճախականությունից: Զարմանալի է, սակայն փաստ է, որ ատամների համար ավելի լավ է մեկ անգամ ուտել միջին չափսի տորթ, քան ամեն ժամ քիչ-քիչ ծամել: Որքան ավելի հաճախ եք ուտում քաղցր, այնքան ավելի հաճախ է արտադրվում թթուն և թուքը չի հասցնում ատամները պաշտպանել քայքայումից:
Երկրորդ թշնամին՝ կիտրոնի թթուն է, որը պարունակվում է կոլայի, լիմոնադի, կիտրոնի հյութի մեջ: Ատամների հետ կոնտակտի մեջ մտնելով, կիտրոնահյութը փափկացնում է ատամի արծնապակին (էմալ) և այն դարձնում փխրուն: Էմալի քայքայումն հրահրելու համար բավական է խմել օրը երկու բաժակ կիտրոնի հյութ պարունակող ըմպելիք: Ազդեցությունը պակասեցնելու համար, ավելի լավ է այդպիսի ըմպելիքները խմել ձողիկով:
Չնայած թեյը և սուրճը ատամները առանձնապես չեն վնասում, սակայն նպաստում են բերանի չորությանը: Չարժե չարաշահել և ալկոհոլը:

...և ընկերները
Միայն առողջ սննդի մեջ են առկա ատամներին անհրաժեշտ վիտամիններն և նյութերը: Շատ օգտակար են հում մրգերը և բանջարեղենը, սև հացը և պանիրը: Այս մթերքները ակտիվացնում են թքարտադրությունը, որը հանքանյութերի օգնությամբ վերականգնում է ատամի մակերեսի ամրությունը և նպաստում է բերանի խոռոչի ինքնամաքրմանը: Ըմպելիքներից բարենպաստ են ջուրը և կաթը: Բոլոր տեսակի կաթնամթերքները հարուստ են կալցիումով, որը օգտակար է ոչ միայն ատամներին այլև ոսկորներին:

Ամենակարևոր ընկերը
Ատամների ձևավորման և պահպանման համար մեծ նշանակություն ունի կալցիումը: Այդ պատճառով անհրաժեշտ է ոչ միայն ճիշտ ընտրել սննդամթերքը, այլև հետևել բերանի խոռոչի հիգիենային: Անհրաժեշտ է օրը երկու անգամ ատամները մաքրել ատամի մածուկով, որը հարստացված է էմալի համար օգտակար նյութերով:

Սննդակարգ ատամների համար:
Համբուրգերի և քաղցրի սիրահարների ատամները վտանգվածների ցուցակում առաջինն են: Փորձեք քաղցրավենիքը, ճարպոտ սնունդը և գազավորած ըմպելիքները փոխել բանջարեղենով, մրգերով, բնական յոգուրտով և կեֆիրով:
Կազմենք մոտավոր ցուցակ. ի՞նչ են սիրում և ի՞նչ չեն սիրում ատամները:
Չեն սիրում՝ քաղցր և շաքար, կոշտ ուտելիք, մրգի կորիզներ, ընկույզի կեղև, չորահաց, ինչպես նաև խնամքի բացակայություն:
Սիրում են՝ տարբեր տեսակի կաթնամթերքներ, պանիր, ձուկ, միրգ, բանջարեղեն, սև հաց: Բացի այդ, հատուկ ատամնաքսուքներ և ողողումների համար նախատեսված տարբեր տեսակի հակամանրէական միջոցներ:

Սկզբնաղբյուր. Sila.pro
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ